Երկար եմ լռել… Բայց երևի ամեն դեպքում ճիշտ է երբեմն բարձրաձայնելը․․․ Դիանա Գրիգորյան

Դիանա Գրիգորյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, գրել է․

Նա իմ մեծ սերն է. Դիանա Գրիգորյան - YouTube

«Երկար եմ լռել… Բայց երևի ամեն դեպքում ճիշտ է երբեմն բարձրաձայնելը, որպեսզի որոշ «լրագրողներ» հասկանան՝ չի կարելի էդքան թույն շնչել ու արտաշնչել մարդկանց հանդեպ, որ լրագրությունը չի սկսվում և ավարտվում ձեր երկար քիթը մարդկանց անձնական կյանք խոթելով ու էնտեղ «լայքի համար հարմար» նյութեր փնտրելով։
«Դիանա Գրիգորյանը նշել է իր տարեդարձն այն ժամանակ, երբ սահմանին կր ա կոց է եղել և ունեցել ենք զ ո հեր»։
Նախ, կրակոցները սկսվել են այդ օրը երեկոյան ժամը 16:30-17:30 ընկած հատվածում, իսկ ես իմ խնջույքը սկսել եմ ժամը 15.00 և միայն տուն գնալուց հետո եմ իմացել կատարվածի մասին։ Երկրորդ, շատ երկար ժամանակ է, ինչ հենց հանուն մեր լույս դարձած տղաների վառ հիշատակի ես չեմ նշել ծննդյանս տոները. իմ ներսի ցավն ինձ թույլ չի տվել դա անել։ Կարևոր մի բան՝ թեև սցենարիստ եմ, բայց կյանքի սցենարն, ավաղ, ես չեմ գրում, որ նախապես իմանայի՝ ինչ է տեղի ունենալու և կասեցնեի նաև այս տարվա խնջույքը, որն, ի դեպ, ռեստորանային պայմաններում չի նշվել՝ դարձյալ երկրի վիճակը հաշվի առնելով։ Եւ ինձ հետ հավաքված են եղել մարդիկ՝ վաստակավոր ու իրենց գործին հավատարիմ արվեստի գործիչներ, որոնք քնում և արթնանանում են մեր պետության, սահմանի ու զինվորի խնդիրներով։
Թե որքան են երկրի վիճակն ու մեր նահատակված տղաների կիսատ մնացած ճակատագրերն ինձ վշտացնում, դա գիտենք միայն ես ու Աստված. ցուցադրական, ստատուսներով հայրենասիրություն խաղալու ո՛չ հավես ունեմ, ո՛չ էլ ցանկություն, դա ձեր մասնագիտությունն է, դուք եք դրա վարպետները։

Lurer.com | «Ամեն իրավիճակից «ելք» կա․․․»․ Դիանա Գրիգորյան
Չի՛ կարելի։ Խորհուրդ եմ տալիս մի քիչ մարդ լինել։
Միշտ է էդպես եղել՝ թե՛ անցյալում, թե՛ հիմա. ճղճիմ ամբիցիաների համար մարդկանց ոտնատակ անելով գնացել են և գնում եք… Էսքան դժբախտություն է կատարվում մեզ հետ, դա մեզ պետք է միախմբեր, ոչ թե մաղձով ու չարությամբ լցներ։
Աստված ամենքիդ հետ։ Ապրեք և աշխատեք անաչառ, հաստատ վնասակար չէ»:

 

https://coiffure-tendance.com/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80-%d5%a5%d5%b4-%d5%ac%d5%bc%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%a1%d5%b5%d6%81-%d5%a5%d6%80%d6%87%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/?fbclid=IwAR3HXxk6RW_D_e6F7dQa9gXhPGo3hvvz_ZY0Idyjj71tro3vhIkftUc9pMM
362 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն