Բարի ժամանց, այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 OO 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ակնկալում է, որ որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը։

«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ մեքենաների համարները։

Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց, որ այդ գնումներից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի։

 

 

https://www.tert.am/am/news/2024/02/01/pashinyan/4071517

554 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն