Մելիքյանների կրտսեր пրդու՝ Տիգրանի 1-ամյակի ֆոտոշարքն ու շնորհшվորանքները

 

 

 

 

 

«Այս ապրումներից անցել է ուղիղ մեկ տարի:
Հենց հիմա գրելուց ամբողջովին փշաքաղված եմ, ոնց ենք սպասել մենք քեզ, ոնց ենք երազել քո մասին, մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ տղա` Տիգրան»,- ինստագրամյան իր էջում գրել է շոումեն Արամ Մելիքյանը՝ շնորհավորելով կրտսեր որդու տարեդարձը:

Տիգրանին 1-ամյակի կապակցությամբ շնորհավորել է նաև մայրիկը՝ Լիլիթ Մելիքյանը: Նա ևս գրառում է արել ու հրապարակել Տիգրանի նոր ֆոտոշարքը:

«Շնորհավոր ծնունդդ, իմ գանձ տղա»,- լուսանկարներին կից գրել է Լիլիթը:

1-ամյա Տիգրանին ինստագրամյան իր էջում շնորհավորել է նաև քույրը՝ Էլիզ Մելքիյանը.

«Իմ Տիգրան, իմ փոքր մարդուկ, էնքան մեծ սեր եմ զգում քո հանդեպ, որ չեմ կարող բացատրել:

Անցյալ տարի էս օրը մեր բոլորի կյանքը լուսավորվեց քո ծնունդով, ու արդեն մեկ տարի է, ինչ քո լույսը փայլում է մեր ընտանիքում։
Իմ սրտում մի առանձին տեղ կա, որը միշտ միայն քոնն է»,- գրել է Էլիզ Մելիքյանը:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել