Նախկին կնոջ սկшնդալային գրшռումից հետո Անդրեն խմբшգրել է իր գրшռումը

Starnews.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել էինք, երգիչ Անդրեն շնորհավորել էր դստեր՝ Եվայի տարեդարձը ու գրել․

«Քեզ ազատ տեսնել ինձ չեն թողնում, բայց սիրել չեն կարող արգելել։ Ծնունդդ շնորհավոր, աղջիկս»։

Անդրեի այս հրապարակումից հետո նրա նախկին կինը՝ Անին էր գրառմամբ հանդես եկելէ ակնարկելով նաև Անդրեին։ Նա, մասնավորապես գրել էր․

«Շնորհավորում եմ ծնունդդ, Իմ ՍԵՐ Եվա։

Դու իմ հպարտությունն ու ուրախությունն ես, իմ լույսը։ Քո ծիծաղն ու ժպիտը լցնում  են սիրտս երջանկությամբ։

Հ.գ.Ցավում եմ,  որ ծննդյանդ օրը   շտապելով շնորհավորել ոչ ճիշտ օրը,այլ մեկ օր առաջ ,Քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը՝ սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար ։  Հաճախ մարդկանց բացակայությունը իրենց ընտրությունն է, ոչ թե մեր որոշումը։

Ու անհիմն  մեղադրանք հրապարակելու վերաբերյալ  ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ մի  մայր չունի  այդ իրավունքը՝ զրկել հորը երեխայի տեսակցությունից կամ զրկել  երեխայի առողջության կամ կացության մասին տեղեկություններ իմանալու  իրավունքից,որոնք բացակայում են արդեն բավական երկար ժամանակ։

Երեխայի նկատմամբ սերը հանրայնացնելու կարիք չունի,այն դրսեվորվում է հոգատարությամբ , ուշադրությամբ,այն զգացվում է՝ոչ ցուցադրվում,ապրվում է ՝ ոչ բարձրաձայնվում։

Իհարկե ավելի հեշտ է մեղադրել, հորինել քան  պատասխանատվություն կրել»։

Այսքանով, սակայն, Անդրեի և Անիի օնլայն «պատերազմը» չի ավարտվել։ Անդրեն նաև խմբագրել է իր հրապարակումը՝ ավելացնելով ամիս-ամսաթիվ և ժամ՝ 12.10.2023 12:18 PM:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

 

 

 

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել