12 մարդու կյանք խլած ող բերգական վ թարից կես տարի անց․ Ինչ է պատմում Հելենի մայրը

Արցախցի 19-ամյա Հելենի ու եւս 11 քաղաքացու կյանքը ընդհատվեց նախորդ տարվա օգոստոսի 14-ին Երեւան վերադարձի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։ Շրջափակված Արցախում մնացած Հելենի ընտանիքը տեւական պայքարից հետո այդպես էլ չկարողացավ դստեր մարմինը հայրենի Ճարտար տանել։

Արցախի հայաթափումից հետո այժմ Հելենի ընտանիքը Երեւանում է ապրում։ Հելենի մասին մայրը՝ տիկին Ալվարդը, առանց հուզմունքի խոսել չի կարողանում։ Դստեր մասին NEWS.am-ի հետ զրույցում հպարտությամբ է խոսում, հիշողություններ պատմում…

«Մամ, ձայնը կարծես՝ առավոտվա արեւի հետ դուրս է գալիս, կեսգիշերին չի անցնում»։

Տիկին Ալվարդը հիշում է, թե ինչպես ստացվեց, որ Հելենը Արեւմտյան Հայաստան գնաց․ «Եկավ, ասաց՝ մամ, կարողա գնամ Արեւմտյան Հայաստան, ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ դուք բլոկադայում եք, նա էլ՝ գերության մեջ։ Ասում եմ՝ ախր ի՞նչ պետք է անես այնտեղ, միայնակ ես, աում էր՝ մի խելոք կին կգտնեմ հետը զրուցելով կգնամ ու կգամ․ այդպես էլ չհասցրեց պատմել, թե ում հետ է զրուցել։ Ավտովթարից կենդանի մնացած աղջիկն ասում է՝ Հելենն ակտիվ էր, սիրում էր զրուցել, խոսում էր Ղարաբաղի բարբառով»։

Հելենի՝ Արեւմտյան Հայաստան ճամփորդությունից մնացած իրերն են՝ անձնագիր, հուշանվերներ, սկուտեղ, որոնք, մայրն ասում է, ընկերներին նվիրելու համար էր գնել։

Արցախի շրջափակման շրջանում Հելենն այլեւս չէր կարող հարազատ գյուղ գնալ․ «Ասում էր՝ մամ, էնքան շատ եմ կարոտել Արցախը, էնքան շատ եմ ուզում տուն գալ»

Հելենը սովորել է Եվրասիա միջազգային համալսարանում, 6 ամիս սովորել է նաեւ Պորտուգալիայի համալսարանում․ «2020 թվականի օգոստոսի 30-ին Հելենին թողել եմ Եվրասիայի համալսարանի հանրակացարանում եւ հետ եկել։ Այդպես էլ երկրորդ անգամ հետ չգնացի այդ հանրակացարան․ հետո մի օր ասաց՝ տուն եմ գալիս, ասաց՝ մամ տանը փող կա՞, ես գնում եմ Պորտուգալիա։ Նա 19 տարեկան էր…»։

Տիկին Ալվարդը 3 զավակ ունի, Հայկը, Հայկանուշը, Հելենին լույս աշխարհ է բերել 40 տարեկանում։

Ճարտարցի ընտանիքը մազապուրծ է դուրս եկել Ճարտարից՝ վերցնելով միայն օգնություն ստացած փոքրիկ հեռուստացույցը, ջեռուցման սարքն ու Հելենի նկարը։ Նկարը ճանապարհին կոտրվել է․ «Ինչպես, միայն վերցրել եմ Հելենի նկարը։ էն ծաղիկները որ վերցրել էի Հելենի համար, տղաս ասաց՝ տանենք գերեզմաններ, տարանք իր պապիկի ու տատիկի գերեզմանին դրեցինք, չէի հավատում, որ դա վերջն էր»։

Տիկին Ալվարդը 39 տարի Ճարտարում Ֆիզիկա է դասավանդել, այժմ Երեւանում աշխատանք է փնտրում, դիմել է տարբեր կառույցների, սակայն արձագանք չի ստացել։Խոսելով քրեական վարույթի մասին՝ մայրը կարծում է, որ մա հվան ելքով ավտովթարների դեպքում պետք է քննությունն ընթանա ծանր հանցագործության հատկանիշներով․ «Ինձ թվում է, որ այս ավտովթարները էնքան շատ են շատացել, ու այդ ավտովթարների վերջակետներից մեկը պետք է լինի այն, որ մահվան ելքով վթարները քննվեն որպես ծանր հանցագործություն։ Նրանք պետք է զրկվեն ընդմիշտ այդ աշխատանքը կատարելու իրավունքից։ Այսինքն՝ զրկվեն հաց աշխատելու իրավունքից, որովհետեւ նրանք մարդկանց զրկել են ապրելու իրավունքից»։

 

Հիշեցնենք՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ

գյուղի մոտակայքում, բախվել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զո հվել էր 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը։ Այս վարույթով նախաքննությունը դեռ շարունակվում է, «Զիլ»-ի վարորդը կալանավորված է։

1 303 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն