Քիչ առաջ հայտնել էինք, որ Չարենցավանի եկեղեցում 57-ամյա տղամարդու են սպանել հոգեհանգստի արարողության ժամանակ։ Բանն այն է, որ հոկտեմբերի 8-ին վթարի հետևանքով մահացել էր 20-ամյա Նարեկ Պետրոսյանը։
Ենթադրյալ մարդասպանը եկել է 20-ամյա տղայի հոգեհանգստին և սկսել է դանակի հարվածներ հասցնել նրա քավորին՝ մեղադրելով նրան կատարվածի մեջ։