Ինչպես է Գրիշա Ասատրյանը բարձրախոսով շնորհավորում Արամ Ասատրյանի ծնունդն, ու ինչպես է պատասխանում Արամը. ՏԵՍԱՆՅՈւԹ

StarNews-ը օրեր առաջ հայտնել էր, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանի որդու`Արամի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով նա բազմաթիվ շնորահավորանքներ էր ստացել: Նրան շնորհավորել էին նաև Արտաշ և Գրիշա Ասատրյանները:

Շնորհավոր ախպերս»,- ահա այսպիսի ջերմ շնորհավորանք են գրել Ասատրյանները`կրտսեր Արամին:

Ավելի ուշ ընտանիքը ԱՄՆ-ում շքեղ երեկո է կազմակերպել, որին մասնակցել է նաև Գրիշա Ասատրյանն, ով բարձրախոսով շնորհավորել է հորեղբոր որդու ծննդյան տարեդարձը, ինչին էլ հաջորդել է Գրիշայի կատարումը:

Եղբայրներն այս տեսանյութով ցույց են տվել իրենց ջերմ հարաբերությունները:

«Մենք իրար հետ ենք հզոր, իրար հետ`բոլորս»,- ասում է Արամը:

Նշենք, որ Արամն ու կինը` Լիլիթը, շուտով ծնողներ կդառնան: Զույգը որդի է ունենալու, ում անվանակոչելու են ի պատիվ պապիկի`Տիգրան:

Զույգը վերջերս շքեղ խնջույք էր կազմակերպել և հենց այդպես էլ իմացել երեխայի սեռը:

1 017 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն