Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Ըստ տարածվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում․ գրում է ՀԺ-ն։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետն ուղևորվում էր Տաշիր։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի խոսնակի և կառավարության տեղեկատվության վարչության ղեկավարի հետ, սակայն վերջիններս չպատասխանեցին զանգերին։

Խոսնակը, մեր տեղեկություններով, վարչապետին ուղեկցողների թվում է։

Նոր տեղեկության դեպքում կհաղորդենք։

184 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն