Արջը թփերի ետևից հարձшկվել է սելֆի անող զբոսшշրջիկի վրա

 

 

 

 

 

Ճապոնիայում իսպանացի զբոսաշրջիկի վրա հարձակվել է արջ։ Այս մասին հայտնում է El Caso պարբերականը։

Դեպքը  տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում Գիֆու պրեֆեկտուրայի Շիրակավա գյուղում։ Զբոսաշրջիկը ընկերոջ հետ լուսանկարվում էր ավանդական ճապոնական գյուղական տներով առանձնացող գյուղում, երբ թփերից հանկարծ դուրս է եկել երիտասարդ արջ։ Կենդանին քերծել է տղամարդու ձեռքը, ապա փախել։ Նրա ընկերը չի տուժել։ Պարբերականի տվյալներով՝ զբոսաշրջիկը ստացել է թեթև քերծվածքներ, որոնք վտանգ չեն ներկայացնում նրա կյանքի համար։

Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա վերջին 11 տարիների ընթացքում արջի կողմից մարդու վրա կատարված առաջին հարձակումն է։ Գազանի որոնումներով զբաղվում են տեղի ոստիկանությունը, որսորդները և համայնքի վարչական մարմինների ներկայացուցիչները։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել