Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
Ոսկին և մյուս թանկարժեք մետաղների մեծ մասը համաշխարհային շուկայում գների անկում են ապրել։
APA-Economics-ի տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին ոսկու սփոթային գինը նվազել է 28,75 դոլարով կամ 0,71%-ով՝ հասնելով 3,996,10 դոլարի մեկ ունցիայի համար։
Դեկտեմբերյան մատակարարման ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 52,50 դոլարով կամ 1,29%-ով՝ հասնելով 4 007,90 դոլարի։
Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,92%-ով՝ հասնելով 53,95 դոլարի, իսկ պլատինի սփոթային գինը՝ 0,97%-ով՝ կազմելով 1 553,31 դոլար։


