Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։
Բայց որ նման դեպքերը պետք է բացառվեն ոչ միայն դպրոցներում, այլ նաև ուսումնական հաստատություններում, դրա դեմը պետք է առնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը։
Զարմանալի է, որ մոտ 20 աշակերտ 2-րդ հարկից թռնելով դուրս են եկել դպրոցի տարածքից, իսկ տնօրինությանը դա չի անհանգստացրել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաների ծնողները ասում էին նաև, որ իրենց ասածը իրականություն է և այդ ամենը ֆիքսվել է դպրոցում տեղադրված տեսախցիկների կողմից։