Մի քանի տասնյակ ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կոր ծանվել ՌԴ-ում․ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ բոլորը զո հվել են

Տեսանյութերը՝ այստեղ։

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բելգորոդի շրջանի Կորոչանսկի շրջանում, Telegram-ի ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ չհայտնելով մանրամասներ։

«Տեղում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները, ես փոխել եմ աշխատանքային գրաֆիկս և գնացել տարածք»,- ասվում է հրապարակման մեջ։

Գլադկովը խոստացել է արտակարգ իրավիճակի մանրամասները հայտնել ավելի ուշ։

Բելգորոդի մոտակայքում կործանվել է ռազմական Իլ-76 ինքնաթիռը, որում, ըստ 112 տելեգրամյան ալիքի, եղել է 65 գե րեվարված զինվորական, որոնց տեղափոխում էին փոխանակման համար, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Նույն տեղեգրամյան ալիքը հայտնում է, որ բոլոր ուղևորները մա հացել են։

Իրավաբան.net
303 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն