Անոմալ ձյան տեղումներ են սպասվում

Հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, մոսկվացիներին սպասվում են առատ ձյան տեղումներ, NEWS.ru-ին հայտնել է METEO կանխատեսումների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շուվալովը։

Ակնկալվում է, որ սառցաշունչ եղանակը կշարունակվի։ Օդի ջերմաստիճանը, ըստ նրա, կհասնի 15 աստիճան ցրտի։

«Գալիք շաբաթ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում սառցաշունչ եղանակը կպահպանվի։ Ցերեկը ջերմաչափի սանդղակը ցույց կտա -12-ից -15 աստիճան, գիշերը մայրաքաղաքում սպասվում է -14 աստիճան ցուրտ։ Շաբաթվա ընթացքում սպասվում են նաև ձյան տեսքով տեղումներ։ Սկզբում դրանք թույլ կլինեն, սակայն մինչև հինգշաբթի ձյունը կծածկի Մոսկվան։ Չնայած ձյան ծածկույթի բարձրությունն արդեն ռեկորդային բարձր մակարդակի վրա է»,- նշել է Շուվալովը։

Նման ցուցանիշները կլիմայական նորմայից բարձր են 7-10 աստիճանով, հավելել է կանխատեսողը։

Միևնույն ժամանակ, արդեն շաբաթվա վերջին պետք է  մի փոքր տաքացում սպասել, ընդգծել է  նա։

2 842 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն