https://youtu.be/x2jrLUHJxPo
Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը:
«Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել է»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրողը և նշել, որ ՆԳՆ-ից հայտնել են՝ տեղեկությունը ճշտում են: