Փոփոխություններ դպրոցներում. Տեղեկացեք

Երևանի քաղաքապետի որոշումներով մի քանի նշանակումներ են կատարվել Երևանի դպրոցների տնօրենների պաշտոններում։

Հունվարի 3-ի որոշմամբ՝ Սուսաննա Սիմոնի Արշակյանին՝ 2024 թվականի հունվարի 3-ից ազատվել է «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից․ լուծվել է նրա հետ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Արմինե Ապրեսյանին։

Հունվարի 4-ի որոշմամբ՝ Արմեն Լևոնի Վարդերեսյանին` 2024 թվականի հունվարի 4-ից նշանակվել է «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում։ Կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2024 թվականի հունվարի 4-ից մինչև 2029 թվականի հունվարի 4-ը ներառյալ:

Այս որոշումները ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 16-ի որոշմամբ էլ Լիլիա Մորիսի Դավթյանը 2024 թվականի հունվարի 16-ից ազատվել է «Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից, լուծվել է նրա հետ 2019 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Անաիդա Աղաջանյանին:

Իրավաբան.net
11 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն