Սարս ափելի խոշոր ավտով թար Հայաստանում

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է Toyota մակնիշի ավտոմեքենային, դա էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ Nissan մակնիշի ավտոմեքենայի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Առաքելյանն ու Դավիթ Սարգսյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

https://mediaroom.am/armenia/society/item/51463-2024-01-18-12-59-17.html

1 149 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն