Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այնքան ձյուն է տեղացել, որ ձյան շերտը շուրջ 15 սմ է կազմել։

Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ձյան շերտի մեջ դրված քանոնից պարզէ դառնում, որ այն 15 սմ է։

«Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ»,– լուսանկարին կից գրել է Սուրենյանը։

755 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն