
Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։ Ըստ օպերատիվ տեղեկությունների կա վիրավոր և այս պահին պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։