Եվս մեկ վերջնագիր Ալիևից

Եվս մեկ վերջնագիր Ալիևից. «Ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021թ, ոչ էլ 2022–ին գրաված դիրքերից»

Սանկտ Պետերբուրգում Ալիևը Փաշինյանի հետ «ոտքի վրա» քննարկել է անկլավների թեման: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում:

Նա նաև հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ «հայելային կերպով հետ քաշել» զորքերը սահմանից, ինչը բազմիցս առաջարկել է Երևանը:

«Ինձ խնդրել են մի քանի գործընկերներ, որպեսզի կողմերը զորքերը հայելային հետ քաշեն։ Ես հարցրի՝ ո՞ւր տանել։ Ինձ ասացին այնտեղ, որտեղից եկել ենք։ Ես ասում եմ, որ մենք Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք, ինչ է…Իմ հարցին այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց։ Այդ պատճառով մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից»,– ընդգծել է նա։

https://lraber.online/?p=56400&l=am

718 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն