Ինչ չի թույլատրվում սուր շնչառական վարակի դեպքում

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն:

6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-ից 8 էպիզոդ, ախտանշանները տևում են միջինում 14 օր: Այս մասին տեղեկասնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4 օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ’ մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր:

Այս մասնիկները վարակիչ են նաև օդում’ արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ:   Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը:   Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը:

Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո:   Խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում:

Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում: Ձեռքերի լվացումը, մակերեսների թաց սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն:

https://mediaroom.am/armenia/society/item/51207-2024-01-10-16-09-43.html

1 971 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն