Խոշոր ավտով թար Երևանում. կա 5 տու ժած

Մարտի 3-ին՝ ժամը 16:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։   Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Տ․-ին (ծնված 1987 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2013 թ․) և Լ․ Ն․-ին (ծնված 1984 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

https://mediaroom.am/armenia/artakarg/item/52726-5.html

637 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն