Որտեղից և ինչպես կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին

Կենտրոնական բանկից հայտնում են, որ քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝

ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից, ԱՔՌԱ վարկային բյուրոյի

ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:

Iravaban.net-ը փոխանցում է, որ  ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Դուք իրավունք ունեք Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • վարկային զեկույց ստանալու դիմումը
  • Ձեր անձնագիրը և դրա պատճենը
  • Ձեր սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր)
  • Ձեր անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Ձեր կողմից (նոտարական վավերացմամբ) Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:

906 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն