Գորիսում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել

Գորիսում ուժեղ քամու հետևանքով ավերածություններ են եղել։ Տեղեկությունը հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը

«Ուժգին քամու հետևանքով գիշերը Գորիսում վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գորիսի համայնքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովն արդեն այցելել է դեպքի վայրեր։ Հանձնաժողովի անդամներն արձանագրել են ավերածությունները, այժմ հաշվարկվում են վնասի չափերը:

Повреждения в результате сильного ветра в Горисе (9 января 2024). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024 Повреждения в результате сильного ветра в Горисе (9 января 2024). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024

Իրավաբան.net
679 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն