Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

593 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն