Ռոնալդուն՝ «Զվարթնոցում»․ Երկրպшգուներին չпղջունեց, արագ բարձրшցավ ավտոբուս (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայում հարյուրավոր հայ երկրպագուներ էին հավաքվել՝ պորտուգալացիների ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Ռոնալդուի հետ սելֆի անելու կամ նրանից ինքնագիր վերցնելու հույսով։ 40-ամյա աստղը երկրպագուներին չողջունեց, արագ անցավ ոստիկաններով շրջապատված եւ բարձրացավ ավտոբուս։

Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին եւ կմեկնարկի 20:00-ին։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել