Տեսանյութ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր վթ արից․ զգույշ եղեք

Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած Mercedes-Benz CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորի եզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Խաչատուր Էլոյանը, Ջեմմա Ավետիսյանը և պարեկներ Հովհաննես Աբրահամյանն ու Նարեկ Սահակյանը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը տեղացած ձյունն ու ճանապարհի մերկասառույցն են եղել ու միայն վթարից, որոշ ժամանակ անց ճանշինը ժամանել ու սկսել է ճանապարհը մաքրել ձյան շերտից։

https://mediaroom.am/armenia/society/item/51051-2024-01-05-15-01-39.html

1 328 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն