Ես пւզում եմ, որ նա երջшնիկ լինի ինձ հետ, իսկ ես պատասխшնատվություն ունենամ նրան երջшնկացնելու. Մարիամ Ալեքսանյան

 

 

 

 

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել հետևորդների հետ՝ անկեղծանալով, նույնիսկ, ամենաանձնական հարցերի շուրջ: Հետևորդներից մեկը դերասանուհուց հետաքրքրվել է՝ արդյոք նա ցանկանո՞ւմ է ամուսնանալ: Մարիամը, նախ, շնորհակալություն է հայտնել իրեն երջանկություն մաղթելու համար, սակայն նշել է՝ չի ուզում ընտանիք կազմել միայն նրա համար, որ կողքին մարդ լինի: «Ընտանիքը սեր է, ջերմություն, մտերմություն, որը չեն կարող կեղծել: Շատերը միասին են, բայց միասին չեն, չունեն սեր, չեն կիսում հոգևոր կապ: Իսկ ինձ համար առաջնայինը հենց այդ կապն է: Ի վերջո, ընտանիքը պատերի մեջ չի ծնվում:

IMG_9306.jpeg (435 KB)

Ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի ինձ հետ, իսկ ես պատասխանատվություն ունենամ նրան երջանկացնելու:

Կարևոր է նաև,որ տղամարդը նույնպես երջանիկ լինի. մենք մեկ-մեկ մոռանում ենք ու էգոիստ դառնում (միայն՝ մեզ, մեզ):

Իսկ սիրո ամենամեծ գաղտնիքն այն է, որ երբեք չկորցնենք այն անկեղծ, թաքուն մտերմությունը, որը կա միայն երկու հոգու միջև։

Ես շատ ներկայով ապրող մարդ եմ՝ այս պահին, այստեղ:

Դա ինձ համար նպատակ չէ, կգա ամեն ինչ իր ճիշտ ժամանակին»,-գրել է դերասանուհին:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել