28-ամյա տղшմարդը պերֆերшտորով աշխատելիս դիպել է էլեկտրшլարին

 

 

Օգոստոսի 31-ին տեղեկություն է ստացվել, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի մոտ աշխատանք կատարելիս այրվածք ստանալու հետևանքով «2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է «Այրվածքաբանության Ազգային կենտրոն», հաղորդում է shamshyan.com–ը։

Ոստիկաները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ն է, ով ժամը 09։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 2Ա հասցեում գործընկերոջ հետ կատարել է բարձր հաճախականության լարման էլեկտրական մալուխների փոխարինման աշխատանքներ և Կարեն Հ․-ն էլեկտրական հարվածող մուրճով (պերֆերատոր) պատահաբար դիպել է գործող բարձր լարման տակ գտնվող մալուխին, ինչի հետևանքով առաջացած կարճ միացման պատճառով ստացել է մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիայի քննչական բաժին։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել