14 զ.ոհ և 108 վի.րավոր. ուկրաինական գնդակոծության հետևանքները Բելգորոդում

Ուկրաինական գնդակոծությունից տուժած երեխաներից 4-ի վիճակը ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում մահացածների թիվը հասել է 14–ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ճշտված տեղեկություններով՝ մահացել են 12 մեծահասակ և երկու երեխա։ Եվս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, վնասվածքներ են ստացել»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան իր հերթին հայտնել է, որ գնդակոծությունից տուժած երեխաներից 4-ի վիճակը ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել։ Նա բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։
Գնդակոծության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ», «սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով
1 075 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն