Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Տուժածներ Վ. Ք.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Չ.-ն (ծնված 1998 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Վ․ Ք.-ի մա հը: Ս․ Չ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
1 038 Views