ՖՈՏՈ․ Սիրոշոն ներկայացրել է հայկական առաջին տիկնիկը

Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է առաջին հայկական տիկնիկը, որը կրկնում է «Պռեգոմեշ» տեսահոլովակում երգչուհու կերպարը:

Ինչպես նշել է երգչուհին, այն հայտնի «Բարբի» տիկնիկի հայկական տարբերակն է՝ արտադրված բարբի արտադրող ընկերության վստահված գործարանի կողմից: Երգչուհու թիմը մի քանի տարի շարունակ աշխատել է՝ փորձելով ստանալ հայկական դիմագծերով տիկնիկ, որի առաջին տարբերակը կրում է հայկական կոպի և քամար՝ նույնությամբ կրկնելով «Պռեգոմեշ» տեսահոլովակում երգչուհու կերպարը:

«Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները», – ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Սիրուշոն՝ ընդգծելով, որ բարբի տիկնիկի ընտրությունը պայմանավորված է եղել դեռևս մանկուց։ Նա ցանկացել է, որ իր սիրելի տիկնիկը լինի հայկական դիմագծերով, ինչի համար էլ տիկնիկի քիթը ավելի ընդգծված ու հայկական է:

 

Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր իրեն պատկանող «Պռեգոմեշ» ապրանքանիշի կողմից արտադրված առաջին հավաքածուն տղամարդկանց համար:

933 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն