«Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի տուգանքի կեսը, մնացած կեսը կհամարվի վճարված, այսպիսով կարձանագրենք, որ քաղաքացին տուգանքի «մատերյալ» չի»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։

«Նախագծի էությունը հետևյալն է՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված, այսինքն, եթե 15 օրվա ընթացքում է վճարում, վճարում է կեսը։ Երկորդը հետևյալն է, եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է և ասում է ինձ ծանուցումները պետք չէ թղթային եղանակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային եղանակով ուղարկեք, դրա համար ևս 5 տոկոս զեղչ է ստանում»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է էլեկտրոնային գրանցման համար սեղչը սահմանել 30 տոկոս, որպեսզի խրախուսեն թվայնացմանը։ 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում ևս 30 տոկոս զողչ սահմանել։

«Նախագծով նաև առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից արդեն դատական ակտերի ծառայութունոմ գտնվող գործերով տուգանքի 70 տոկոսը վճարում է՝ իր պարտքը զրոյանում է։ Ես կարծում եմ, որ մենք նաև այս նոր համակարգի ներդրումն էլ հաշվի առնելով՝ կարող ենք 50 տոկոսով զեղչը կիրառել և 50 տոկոսը վճարելու դեպքում պարտքը զրոյանա»,-ասաց նա։

Հարցը քվերակության չդրվեց, որպեսզի կրկին վերանայվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net
820 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն