Անահիտ Մանուկյանի կшրրևոր գրшռումը․ ես երազում եմ ․․․

 

 

 

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը Ելենա Արշակյանի «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Աննային:

«Ես երազում եմ աղջիկ ունենալ, ու որ պատկերացնում եմ, թե ինչքան շատ են այն մարդիկ, ովքեր հղիությունն ընդհատում են միայն նրա համար, որ պտուղն աղջիկ է, չեմ հասկանում ու չեմ պատկերացնում:

Գոնե մեկի սրտին, եթե կպնի ու ինքը հանկարծ չընդհատի հղիությունը և աղջիկ երեխա լույս աշխարհ բերի, կարծում եմ շատ լուսավոր բան արած կլինեմ իմ այս կերպարով»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով ֆիլմի ուղերձի մասին, ասաց Անահիտ Մանուկյանը:

Ֆիլմը սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին է:

Ավելի վաղ, Tert.am Life-ը ներկա էր եղել ֆիլմի նկարահանումներին, զրուցել ռեժիսորի և դերասանական թիմի հետ:

Դերասանական կազմում ընդգրկված են Նարե Հայկազյանը, Արմեն Էլբակյանը, Էմմա Սապունջյանը, Անահիտ Մսրյանը, Հարութ Արշակյանը, Աշոտ Տեր Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը և այլք:

Հիշեցնենք՝ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 5-ին:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել