22-шմյա Կարինե Աբրահшմյանը տեղում մшհшցել է

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 12-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ «Nissan»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Միշա Խաչատրյանը, «Opel»-ներից մեկը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մելիք Օհանյանը, իսկ մյուս «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 54-ամյա Գևորգ Գևորգյանը:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մ. Օհանյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Դ.-ն, «Nissan»-ի վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո բոլորը տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կարինե Աբրահամյանը տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ «Nissan»-ը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել եկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ուղեմասում՝ բախվելով «Opel»-ներին և կողաշրջվել:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզել են նաև, որ մինչ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերի ժամանումը, վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել այդ պահին ճանապարհով անցնող ՀՀ պաշտպանության նախարարության Երևանում գործող N զորամասի զինծառայող 27-ամյա Նարեկ Հարությունյանը, ով նաև անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո բժիշկներն են օգնություն ցուցաբերել, իսկ վիրավորներից մեկին էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել Հայաստանում արդեն գործող, մեծ հեղինակություն ու հարգանք վայելող «Faster First Aid» (Արագ առաջին բուժօգնություն) կամավորական ընկերության կամավորները, հիմնադիր տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր արդեն հմտացել են նման պայմաններում հայտնված վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելու մեջ, ու նշված ընկերության կամավորների շնորհիվ արդեն մի քանի կյանքեր են փրկվել թե՛ Երևանում, և թե՛ մարզերում:

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել