Հայկական բանկերի անուններով փորձում են գումարներ շորթել․ ԶԳՈՒՇԱՑԵՔ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ  համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։

«Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանասական կազմակերպությունների անունից։

Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։

Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին՝
https://moj.am/storage/uploads/2020Phishing.pdf»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net
593 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն