Սենց բան երազումս չէի կարող պատկերացնել… Երգչուհի Սոնան արտասվեց

Այս պահին տեղի է ունենում սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Երգչուհի Սոնան StarNews-ի և այլ լրագրողների հետ զրույցում հետևյալն է ասել

«Շատ շուտվանից իրար ճանաչել ենք, որպես արտիստ, հետո`ինչպես գիտեք, համագործակցել ենք:

Մեկ-մեկ ասում էր` «Սոնչիկ, ոնց որ ես շալվարով լինեմ, դու յուբկայով, շատ նման ես ինձ», ես ասում էի` «դու ինձնից փոքր ես, դու ես ինձ նման:

Սենց բան երազումս չէի կարող պատկերացնել, կարծես Հայկոյից հետո նոր էինք ուշքի գալիս, հիմա իմ ընկերը, հզոր արտիստ:

Ինքը կասեր՝ «Կինոն պրծավ», ոնց կասեր Արան, բայց չի պրծնելու, որովհետև իրա ձայնը ու երգերը լինելու են: Մի բան կարող եմ խնդրել պետությունից`ուզում եմ հայտնիներին գնահատեն կյանքի օրոք, ուզում ենք, որ կյանքի օրով գնահատեն, իսկակական արտիսներին»:

114 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն