Ավտովթ արի է ենթարկվել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը

Ավտովթարի է ենթարկվել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել։ Այսօր` ժամը 20:45–ի դրությամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը։

«Բոլոր տուժածները ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:

Իրավաբան.net
1 350 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն