Ռուսական կործшնված ինքնաթիռի բոլոր ուղևпրները զпհվել են

 

 

Ռուսաստանի Ամուրի մարզում կործանված An-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները նախնական տվյալներով մահացել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական տեղեկություններով՝ բոլորը զոհվել են։ Փրկարարների հետ ուղղաթիռը դեռ չի կարողանում վայրէջք կատարել կործանման վայրում, քանի որ դա դժվարհասանելի տեղանք է, լեռան լանջ։ Աղետի վայրում հրդեհ է»,- ՏԱՍՍ-ին հայտնել է օպերատիվ ծառայությունների անանուն աղբյուրը։

Նշենք, որ նախնական տեղեկություններով ինքնաթիռում եղել է 49 մարդ՝ 43 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Ուղևորների շարքում հինգը երեխաներ են։

 

Ռուսական կողմից հայտնել են, որ որպես ինքնաթիռի ոկրծանման նախնական պատճառ է դիտարկվում անձնակազմի կողմից սխալը վատ տեսանելության պայմաններում վայրէջքի փորձի ժամանակ։

 

An-24 ինքնաթիռը շարժվում էր Խաբարովսկ-Բլագովեշենսկ-Տինդա երթուղով։

Ինքնաթիռի հետ կապը կորել էր այն բանից հետո, ինչ օդանավն առաջին անգամից չէր կարողացել վայրէջք կատարել Տինդայում ու փորձել էր երկրորդ պտույտն անել։ Reuters-ը հայտնում է, որ ինքնաթիռը պատկանում է Սիբիրում գործող «Անգարա» ավիաընկերությանը։
Իրավաբան.net
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել