Խոշոր ավտովթшր Արմավիրի մшրզում

 

 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել