Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
Կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատուն պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով:
Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Կոմիտեն հորդորում է՝ անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում պահպանել հարկային կարգապահություն և խուսափել տուգանքներից: