Մարտունի-Վարդենիս ճանապшրհին բшխվել են «ԳԱԶ 2410»-ն ու «Mazda»-ն

 

 

 

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Շամս Վ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի և 24-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել