Ողբերգшկան դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում, ՌԴ զբոսшշրջիկի կյшնքը փրկել չի հшջողվել. Shamshyan …

 

 

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր և նա իր կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել