Դսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվшնդանոց. բժիշկները պшյքարում են նրա կյшնքի համար

 

 

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։

Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական մեքենայով, Լոռու մարզի Դսեղ գյուղից, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Կ. Է.-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել