Աստղագուշակ դեկտեմբերի 6-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կուզենաք նոր գործ ստանձնել, և օրը դրա համար հարմար կլինի: Սակայն լավ է միայնակ չգործեք, այլ մի քանի հուսալի օգնական գտնեք: Դա դժվար չի լինի, ամենատարբեր մարդիկ հաճույքով կաջակցեն ձեզ: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դրանցից մեկը կարող է երկարատև համագործակցության սկիզբ դնել:

Շատ Խոյեր այսօր կկենտրոնանան գործերի վրա, և անձնական կյանքը նրանց համար երկրորդ պլան կանցնի: Սակայն նրանում էլ չեն բացառվում դրական փոփոխությունները: Եթե ժամանակ գտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար, դա օգուտ կտա հարաբերություններին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին համառություն դրսևորեք, քանի որ առանց դրա հաջողության հասնել հազիվ թե հաջողվի: Պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն լինի, հատկապես ցանկացած նպատակի արագ հասնելու սովոր Ցուլերի համար: Կարող եք աջակցության հարցով դիմել փորձված համախոհներին, որոնք ձեզ հուսախաբ չեն անի, ժամանակին օգնության կհասնեն, եթե դրա կարիքն ունենաք:

Օրվա երկրորդ կեսին շատ բան կհեշտանա: Եթե ուզենաք լուծել հին խնդիրները, ապա արագ գլուխ կհանեք դրանցից: Հավանական են լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ցանկացած մանրուք սրտին մոտ եք ընդունելու: Դրա պատճառով դժվար կլինի կշռադատված որոշում ընդունելը, հասկանալը, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ հեշտ չի լինի, երբեմն կարող է թվալ, թե նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից:

Սակայն օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, և դուք դա կհասկանաք, եթե կենտրոնանաք նոր հնարավորությունների վրա, աշխատեք ուրախության, այլ ոչ թե ապրումների առիթներ գտնել: Բոլոր գործերով միայնակ զբաղվելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի օգնել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ տրամադրվեք: Օրը բարդ խնդիրներ չի բերի, բայց դուք ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք, եթե պահի ցանկություններին տրվեք: Ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն հայտնվի, այնպես որ պահպանեք լավատեսությունն ու շարունակեք առաջ շարժվել:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան պիտանի գնումներ անել, հաջող գործարքներ կնքել: Օրը նաև հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Խեցգետիններին ու նրանց, ովքեր այսօր առաջին ժամադրության կգնան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին աշխատեք վճռականություն դրսևորել: Այդ հատվածը բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար, հնարավորություն կտա հաջողության հասնել մի գործում, որին անցնել երկար չէիք համարձակվում: Ձեզ օգտակար կլինի ուրիշի փորձը. ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել արժեքավոր տեղեկատվությամբ, ցույց տալ, թե ինչպես է լավ գործել:

Օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի, սակայն ավելի հարմար կլինի հանգստի ու հաճելի շփումների, քան լուրջ առաջադրանքները լուծելու համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Շատ Առյուծներ մտերիմների համար հրաշալի նվերներ կընտրեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե աշխատել մասշտաբային ու երկարաժամկետ նախագծերի վրա. դուք դրանք կես ճամփին թողնելու գայթակղություն չեք ունենա: Առաջին քայլերը հաջող կլինեն, դուք սխալներ չեք անի, արագ կհասկանաք՝ ինչպես գործել: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք կարող եք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են ոչ միայն հաջողություններ գործերում, այլև հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում տարաձայնություններ են ծագել, ապա այսօր կհաջողվի դրանք անցյալում թողնել, հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բայց ոչ բոլոր գործերով արժե միայնակ զբաղվել: Եթե նոր բան ստանձնեք, ապա օգնականների կարիք կունենաք: Նրանց գտնելը դժվար չի լինի: Նույնիսկ նոր ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն:

Չնայած հոգսեր և լուծում պահանջող առաջադրանքներ այսօր բավական շատ կլինեն, աշխատեք հանգստի համար էլ ժամանակ գտնել: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի համար բարդ ու հոգնեցնող բան ծրագրելը: Իսկ ահա ընկերների կամ սիրելիի հետ շփումների համար այս շրջանը հրաշալի կլինի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին գործեր քիչ չեք ունենա: Աշխատեք դրանցից ինքնուրույն գլուխ հանել. այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, միաժամանակ արժեքավոր փորձ ձեռք կբերեք ու ինֆորմացիա կստանաք, որն անպայման պետք կգա: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց դուք բավական համբերատար կլինեք, առանց նյարդայնանալու պատասխաններ կգտնեք շատ հարցերի ու անպայման կգտնեք ամեն ինչ պարզաբանելու հնարավորությունը:

Ավելի հանգիստ կլինի օրվա երկրորդ կեսը: Կարող եք այն նվիրել հաճելի զբաղմունքներին, այն հարցերի լուծմանը, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին ինտուիցիան կհուշի, որ արժե վճռական գործել, և այն չի սխալվի: Հենց այդ հատվածը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Սակայն արժե միայն ինքներդ ձեզ վրա հույս դնել: Եթե նախընտրեք ինչ-որ մեկից օգնություն սպասել, ապա վտանգ կա՝ զուր ժամանակ վատնեք:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե նույնքան արդյունավետ անցնի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անսպասելի ձգձգումներ գործերում, անհաջող իրադարձություններ: Բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն նյարդայնացնի: Դուք կպահպանեք ձեզ բնորոշ լավատեսությունը և շուտով կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ամպերում չեք սավառնի, կկենտրոնանաք իրական նպատակներին հասնելու վրա ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Օրը հաջող կլինի հատկապես կարևոր գործնական բանակցությունների գնացող, պոտենցիալ գործընկերների կամ գործատուների հետ հանդիպող Այծեղջյուրների համար: Չեն բացառվում հաջող գործարքները, շահավետ գնումները:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չեն հասկացել ու ամեն առիթով քննադատել են:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեր ծրագրերն իրագործելուն, կարևոր նպատակին հասնելուն: Առաջին հերթին՝ պայմանները բարենպաստ կլինեն: Երկրորդ՝ դուք և՛ համառություն, և՛ հնարամտություն կդրսևորեք, ուստի հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշների մոտ ոչինչ չի ստացվել: Շատ Ջրհոսների այսօր պետք կգա վաղուց սովորածը:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ ձեզ լավ ճանաչող մարդիկ այսօր կարող են սխալ հասկանալ ձեր խոսքերը, ցանկացած նկատողության մեջ իմաստ փնտրել, որը չեք ներդրել: Հանգստություն պահպանեք ու կկարողանաք և՛ ինքներդ գլուխ հանել նրանից, թե ինչ է տեղի ունենում, և՛ մյուսներին ամեն ինչ բացատրել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին զգույշ գործեք: Դա վատ ժամանակ չի լինելու, սակայն չմտածված գործողությունները, հակասական արարքները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Աշխատեք խոստումներ չտալ, չկապվել ֆինանսական պարտավորություններով: Չարժե նաև այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կարող են կարևոր լինել ոչ միայն ձեզ համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու արդյունավետ կանցնի, հարմար կլինի մի շարք առաջադրանքներ լուծելու համար: Ե՛վ անձնական, և՛ գործնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հավանական են լավ նորություններ, դրական փոփոխություններ ու հաճելի անակնկալներ

1 562 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն