ՀՐԱՏԱՊ
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
03.05.2026
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
02.05.2026
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց шնհետ կորшծ 4-ամյա աղջնակին հայտնшբերել են. նա 2 կմ հեռու է եղել

admin
13.07.2025 One Min Read
1 0

 

 

Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստայան գոտու տարածքում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։

Երեխայի անհետանալու վայրից  դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։

Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։

Որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ։

Երեխայի մայրը նշել է, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։

Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։
Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։

Որոնողական աշխատանքներին ներգրավվելու համար Երևանից ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներւց 4 մարտական հաշվարկ՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և ջրասուզակները։

Ժամանել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգները։

Share Article

admin

Previous Post

Արտшկարգ իրшվիճակ Բջնի գյուղում. վիրшվոր կա

Next Post

4-ամյա երեխային տեղшփոխել են «Արտաշատ» բժշկական կենտրпն. մանրամասներ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am