Դա.ժան դեպք․ Կարինեն մա.հացավ շտապօգնության ավտոմեքենայում

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, մա հվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Սամվել Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Այգավան գյուղի Երևանյան խճուղու 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Թ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Վեդու բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Վեդու բժշկական կենտրոն, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ Պարեկ Սարգիս Եգորյանը, պարեկ Շուշիկ Իվանյանը և կրտսեր պարեկ Գարիկ Մարգարյանը:

Մինչ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում մա հացել է: Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, մարզային վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետի Արթուր Ավետյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում է «ՍՈՖԹ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու:
https://mediaroom.am/armenia/society/item/50062-2023-12-02-13-21-55.html

2 089 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն