28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
ՆԳՆ-ն զգուշացնում է․ խուճապի չմատնվել
28.04.2026
Տարեկան քանի անգամ պետք է արյան անալիզ հանձնել
28.04.2026
Կեղծ մեղրի 4 ակնհայտ նշան
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Հայաստան

«Արի՛, ինձ Կիևյան կшմրջի տակից տար»․ ինչն էր երիտասարդի ինքնшս.պшնության պшտճառը

admin
09.07.2025 One Min Read
1 0

 

 

Հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկայի ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:  Տարածքը սահմանազատել են պարեկներ Սուրեն Ղարիբյանն ու Արսեն Դավթյանը:  Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փրկարարի կարիքը չի զգացվում: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որետղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Մինչ տեղում կաշխատեր քննչական խումբը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»:

Post Views: 3

Share Article

admin

Previous Post

Մայրը մшհшցել է տեղում, 14-ամյա աղջիկը՝ հիվшնդանոցում․ մանրամասներ шղբերգшկան դեպքից

Next Post

Ռուբլին կրկին կայծшկնային шճ է գրшնցել

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!