Նոր կադրեր են հայտնվել Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քաշքշոցից ու ծեծկռտուքից։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ՔՊ–ական եւ «հայաստան» խմբակցության պատգամավորները քաշքշում միմյանց։ Իսկ Արեմ Մկրտչյանը նաեւ հարվածում է ընդդիմադիր պատգամավորներից Գեղամ Մանուկյանին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ սպառնում է պոկել ընդդիմադիր պատգամավորի վիզը։
Վեճի ժամանակ, երբ Սարգսյանը ՔՊ–ականներին թուրք ասաց, հնչեցին փոխադարձ հայհոյանքներ, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը բղավեց ընդդիմադիր պատգամավորի վրա. «Էդ ո՞ւմ ես ասում, վիզդ կպոկեմ», ի պատասխան Արթուր Սարգսյանը հայտարարեց. «Այ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես»:
Տեսանյութերից տեսանելի է, թե ինչպես են ՔՊ-ական պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արեն Մկրտչյանը հարվածներ հասցնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Հարվածներ ստացավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Առավել մանրամսն՝ տեսանյութում