Խորեն Լևոնյանի կшնшյք

 

 

 

Խորեն Լևոնյանը առանձնահատուկ ուշադրություն է գրավում ոչ միայն իր դերասանական տաղանդի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Դերասանի անձնական կյանքը բազմիցս դարձել է քննարկման առարկա,բացի ամուսնությունից,նրան վերագրել են բազմաթիվ սիրավեպեր հայտնիների հետ.դրանց շարքում ամենավառ պատմությունը նրա և երգչուհի Լիլուի սիդավեպն էր. սիրո բուռն պատմություն,որ խենթացրել էր երկուսին էլ։

хорик2.JPG (156 KB)

Սակայն բանն այդպես էլ ամուսնության չհասավ։

Մեզ հայտնի են Խորեն Լևոնյանի երեք ամուսնությունները,որոնց մասին այսօր կխոսենք։

Հանրությունը միշտ հետաքրքրված է «սրտեր գերող» դերասանի կողակցով, և ավելին, եթե երկրպագուներին դուրը չգա նրա ընտրությունը,ապա Խորենի կողակիցը միանշանակ զոհ կդառնա։

хорик.JPG (91 KB)

Այսպես, Խորենի առաջին կնոջ՝ բալետի մենապարող,ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանի հետ հարաբերությունները համընկել են Խորենի «աստղային» շրջանի հետ, որի ընթացքում երկրպագուհիները խիստ մեկնաբանություններ էին թողնում հատկապես պարուհու արտաքինի վերաբերյալ։

хорик5.jpg (88 KB)

Հաճախ Մերին պատասխանում էր անքաղաքավարի խոսքերին, սակայն ոչինչ չէր փոխվում։ Ինչևէ, Խորեն Լևոնյանի և Մերի Հովհաննիսյանի ամուսնությունը երկար չտևեց.զույգը բաժանվեց։ Սակայն դերասանը պահում է կապը նախկին կնոջ հետ,քանի որ միասին դաստիարակում են իրենց որդուն՝ Արմենին։

Խորեն Լևոնյանի երկրորդ կինը Լիկա Մեսրոպյանն է՝ դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն։ Զույգը ծանոթ է եղել դեռ շատ վաղուց,բայց «Խաղից դուրս» հեռուստասերիալը ճակատագրական է դառնում երկուսի համար.նկարահանումների ընթացքում Խորենն ու Լիկան դարձել են մոտ ընկերներ,իսկ ավելի ուշ հասկացել,որ իրենց կապն ավելի խորն է։

хорик4.JPG (91 KB)

Թվում էր՝ աիրահարներին անգամ չվախեցրեց տարիքային տարբերությունը. Լիկան մեծ էր Խորենից 9 տարով։ Սակայն 168.am-ի հետ հարցազրույցում Լիկան անկեղծացել է.«Ինձ համար Խորենը երիտասարդ դերասանների սերնդի ներկայացուցիչների մեջ էր մտնում… Դուրս գալիս էր նրա խաղը, բայց երբեք չեմ դիտարկել նրան՝ որպես ամուսին, երեխայիս հայր… Ես կարծում եմ՝ ամեն ինչ ի վերուստ գրված է: Մենք պիտի հանդիպեինք, պիտի ծնվեր մեր Արամը»։

хорик7.jpg (38 KB)

Զույգը ամուսնացել է 2013 թվականին,ամուսնության տոնակատարությունը շատ տարբերվող էր. սպիտակ ճոխ հարսի զգեստի փոխարեն երկնագույն կոկտելային զգեստ,ոչ մի տարոսիկ.ամեն ինչ յուրահատուկ էր։

хорик6.jpg (42 KB)

Սակայն Լիկան և Խորենը նույնպես բաժանվեցին երկար տարիներ միասին լինելուց հետո։ Միասին մեծացնում են Խորենի կրտսեր որդուն՝ Արամին։ Հարկ է նշել,որ Խորեն Լևոնյանի երկու որդիները միմյանց հետ շատ կապված են.այդ կապի ամրացմանը խթանում է ոչ միայն Խորենը,այլև նրա երկու նախկին կանայք։

хорик3.JPG (109 KB)

Իսկ ահա հունիսի 30-ին տեղի ունեցավ Խորեն Լևոնյանի երրորդ հարսանիքը. հարսնացուն՝ երգչուհի,դերասանուհի Էմմա Ազիզյանն էր։

 

Տոնակատարությունը շատ ավելի ճոխ էր, լան նախորդ հարսանիքը, գուցե՞ դա կապված է հարսանացուի երիտասարդ տարիքի հետ. չէ՞ որ ինչքան մեծանում ես,այնքան ճոխությունները քիչ են գրավում։ Էմմայի հետ Խորենին վերջերս հաճախ էին տեսնում հանրային վայրերում,սակայն հայտնի դերասանի ամուսնությունը անսպասելի էր հանրության համար։

 

Մի անգամ Խորեն Լևոնյանը bravo.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է.«Ինչպես կասեր մեծն  Վիլյամ Շեքսպիրը` Ռոմեոյի խոսքերով` «ես սիրուց զուրկ եմ»»,- սակայն դերասանի անձնական կյանքը հակառակն է ապացուցուցում։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել