Ժողովուրդ ջան պատրաստվեք… մեր երկրին է մոտենում hզոր ցիկլոն․․․Ջերմաստիճանը 10 աստիճանով…

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:  Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք: Video Player Երևան քաղաքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 20-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը ևս 3-4 աստիճանով։

1 655 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն